Ново-Нахичеванская и Российская епархия

Армянская Апостольская Церковь Санкт-Петербурга

Тел.: +7(812) 571-99-90 Адр.: Невский пр., 40-42

Праздник Благовещения Пресвятой Богородицы

В Учебно-воспитательском центре имени Лазаревых Армянской Апостольской Церкви 6-ого апреля состоялось торжественное мероприятие, приуроченное к светлому празднику Благовещения Пресвятой Богородицы. Мероприятие было подготовлено учениками второго класса.  

Присутствующих приветствовала директор школы Рузанна Кургинян. Она поздравила всех женщин и девушек с праздником. Мероприятие началось с молитвы «Отче наш», которую прочел настоятель храма Святой Екатерины Армянской Апостольской Церкви Санкт-Петербурга священник Саркис Чопурян. Ученики школы представили музыкальные и танцевальные номера, а после подарили своим матерям самодельные поздравительные открытки.

В завершении отец Саркис благословил присутствующих и поздравил с праздником Благовещения.

Ավետման տոնին ընդառաջ

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում ապրիլի 6-ին` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին ընդառաջ, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որը պատրաստել էին կենտրոնի երկրորդ դասարանի սաները:

Ներկաներին ողջունեց  դպրոցի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանը, ով իր բարեմաղթանքները հղեց կանանց և աղջիկներին: Միջոցառումը բացվեց  Տերունական աղոթքով` Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Սարգիս քահանա Չոփուրյանի գլխավորությամբ: Սաները հանդես եկան պարային և երաժշտական համարներով, ասումնքեցին` իրենց սրտի խոսքը հղելով բոլոր մայրերին, նվիրեցին նրանց իրենց իսկ ձեռքերով պատրաստած բացիկները: Իրենց հանդեսով նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ կնոջ մեծարումն ու գնահատումը, նրա դերը հայրենիքի, ընտանիքի և հասարակության համար: Ծնողներն իրենց գոհունակության խոսքն արտահայտեցին դպրոցի տնօրինությանն ու ուսուցիչներին` իրենց երեխաներին կրթելու և բարձր արժեքներ փոխանցելու համար:

Տեր Սարգիսը միջոցառման ավարտին շնորհավորեց և Աստծո օրհնությունը խնդրեց բոլոր աղջիկների և կանանց համար, հորդորելով բոլորին հայեցի դաստիարակել իրենց զավակներին և փոխանցել մայրենին ու հայկական մշակույթը սերնդեսերունդ: