Ново-Нахичеванская и Российская епархия

Армянская Апостольская Церковь Санкт-Петербурга

Тел.: +7(812) 571-99-90 Адр.: Невский пр., 40-42

[Մամուլը մեր մասին] Մրցանակը կգնա Սանկտ Պետերբուրգ

[Հայկական ժամանակ օրաթերթ] Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ճանաչվել է ԱՊՀ տարածքի լավագույն հայկական համայնք եւ մարտի 28-ին կպարգեւատրվի Սփյուռքի նախարարության կողմից:

Այս մասին մեր ունեցած տեղեկությունները նախարարությունը հաստատեց: Ինչպես «ՀԺ»-ին տեղեկացրեց նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, սկսած 2010 թվականից, Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացնում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ամեն տարի առանձնացվում են տարբեր անվանակարգեր, եւ հանձնաժողովը ընտրում է լավագույնին: «ԱՊՀ տարածքի լավագույն հայկական համայնք» ընտրվում է առաջին անգամ: Սիրվարդ Համբարյանը հայտնեց, որ 13 համայնքներից գլխավոր մրցանակակիր է ընտրվել Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը, որը կստանա նաեւ 500 հազար դրամ՝ որպես խրախուսական մրցանակ: 1-ին կարգի մրցանակներով են պարգեւատրվելու Սոչիի «Սեւան» համայնքը եւ Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջեւանի հայկական համայնքը», որոնք կպարգեւատրվեն 400 հազարական դրամով: 2-րդ կարգի մրցանակներ են հանձնվելու Կիեւի, Պերմի, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմա Քարթլիի հայ համայնքները:

Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Ներսիսյանը «ՀԺ»-ին հայտնեց, որ համայնքը խրախուսական 500 հազար դրամ մրցանակը նվիրաբերելու է Աշտարակում սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման նպատակներին:

աղբյուր